Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել ծառայության մեջ գտնվող ՃՈ ավագ տեսուչի

Այսօր, օգոստոսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Սիմոնյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարյաքաղաքային փողոցում, ժողովրդին հայտնի Փարաքարի ԳԱԻ պոստի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 28-ամյա Արթուր Կարապետյանին։  

 

Shamshyan.com-ը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանն ու նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանը։ 

 

Ըստ տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածը աշխատում է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակում որպես ավագ տեսուչ։ Եվ նա այդ պահին եղել է ծառայության մեջ իր գործընկերոջ հետ։ 

Քաղաքականություն

Պատահարներ