Գեղաքունիքում բախվել են Mercedes-ն ու BMW-ն․ վիրավորներից մեկին Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևան
Այսօր, օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհից դեպի Ճամբարակ քաղաք տանող ճանապարհին բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հատնում է, որ բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է և վերածվել մետաղի ջարդոնի, իսկ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, դառնալով ոչ շահագործելի։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ «Ճամբարակ» բժշկական կենտրոնում սպասում են, որ Երևանից ժամանի Սանավիացիայի ուղղաթիռը, որպեսզի վիրավորներից մեկին տեղափոխի Երևանի հիվանդանոցներից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
Աղդամի շրջանում ադրբեջանցի ականազերծողը պայթել է ականի վրա․ Ալիև ազգանվամբ ծառայողը վնասվածքներով հոսպիտալացվել է
Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնայի) շրջանում պայթել է...
Բանգլադեշում կայծակի հետևանքով հարսանեկան արարողության մասնակից16 մարդ մահացել է
Բանգլադեշում առնվազն 16 մարդ է մահացել հարսանիքի ժամանակ կայծակի հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն...
Սպանել է իրեն հյուրընկալված տղամարդուն, այնուհետև դիակը տեղափոխել է կաթսայատուն՝ փորձելով այրելու միջոցով վերացնել․ ՔԿ
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. 3 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 38 հրշեջ ուղղաթիռ, 620 հրշեջ մեքենա չեն կարողանում մարել Թուրքիայի 23 նահանգներում տարածվող հրդեհը
Վերջին երկու օրվա ընթացքում անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի 23 տարբեր նահանգներում: Գրում է Ermenihaber-ը:Հրդեհա...