Պատահարներ

Ավազակային հարձակում՝ նռնակ պայթեցնելու սպատռնալիքով. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

Unknown 1 րոպե 257 դիտում
Ավազակային հարձակում՝ նռնակ պայթեցնելու սպատռնալիքով. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

2021թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 03:37-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, մուտք է գործել Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղ, որտեղ աշխատակցի  կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու` ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով վերջինից գումար է պահանջել, սակայն չստանալով այն՝ դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, ընկերության վերոնշյալ աշխատակիցը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250