Վթար Երևանում․ Kia-ն տապալել է բետոնե և երկաթյա էլեկտրասյուներն ու գլխիվայր շրջվել, կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհահատվածում Kia մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանն ու բետոնե սյանը, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։ 

 

Ըստ Shamshyan-ի՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել ճանապարհաշինարարներն ու քաղաքացիները։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Քաղաքականություն