ՍՊՈՐՏ. Տոկիո-2020. Արման Դարչինյանն ու Արման Մելիքյանը պարտություն կրեցին
Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը (75 կգ) քառորդ եզրափակչում ժամանակից շուտ պարտվեց ֆիլիպինցի Էումիր Մարցիալին եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Հիշեցնենք, որ հաղթանակի դեպքում Դարչինյանը կնվաճեր օլիմպական մեդալ:
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ Արման Դարչինյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում իր մեկնարկը սկսել էր հաղթանակով։ 1/8 եզրափակիչում Դարչինյանի մրցակիցը սլովակ Անդրեյ Շեմեզն էր, ում նկատմամբ մեր մարզիկը վստահ հաղթանակ էր տարել՝ 5-0 հաշվով հաղթանակ։
--
Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը հաղթանակով սկսեց պայքարը, սակայն պարտվեց քառորդ եզրափակչում:
Մեկնարկային գոտեմարտում Մելիքյանը 5:5 հաշվով հաղթանակի հասավ Իրանի ներկայացուցիչ Ալի Ռեզա Նեջաթիի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 4:8 հաշվով պարտվեց ուկրաինացի Լենուր Տիմուրովին: Վերջինիս եզրափակիչ հասնելու դեպքում Մելիքյանը հնարավորություն կունենա շարունակել պայքարը: