ՍՊՈՐՏ. Հայ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը UFC-ում նորամուտը նշել է հաղթանակով

ԱՄՆ-ում բնակվող հայ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը նորամուտը հաղթանակով է նշել UFC-ում: Լաս Վեգասում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC Fight Night մրցաշարում 29-ամյա մարտիկը մրցել է ամերիկացի Քոլին Էնգլինի հետ և երկրորդ ռաունդում հաղթել նոկաուտով: 


Մելսիկ Բաղդասարյանը քիկբոքսինգի աշխարհի չեմպիոն է: Խառը մենամարտերում (MMA) նա անցկացրել 7 մենամարտ, տարել 6 հաղթանակ ու կրել մեկ պարտություն: Նախորդ մենամարտը հայ մարտիկն անցկացրել է 2020 թվականի սեպտեմբերին՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով ամերիկացի Դենիս Բուզուկիային: 

 

Քաղաքականություն