Պատահարներ
Ադրբեջանում պատգամավորը ռեստորանում ծեծի է ենթարկել ոստիկանի
Ադրբեջանի Խաչմազ քաղաքում գտնվող իր բարեկամին պատկանող «Հին բակ» ռեստորանում պատգամավորը դեբոշ է սարքել ու ծեծել ոստիկանի: Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը:
Վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները պահանջել են փակել հաստատությունը, քանի որ արդեն կեսգիշերին անց է եղել, իսկ հակահամաճարակային միջոցառումների շրջանակում հանրային սննդի վայրերն այդ երկրում աշխատում են մինչև կեսգիշեր։
Նշվում է, որ Ադրբեջանի խորհրդարանը օգոստոսի 3-ին արտահերթ նիստ կգումարի պատգամավոր Էլդանիզ Սալիմովի կողմից ռեստորանում սարքած դեբոշի պատճառով: Սալիմովի նկատմամբ արդեն քրեական գործ է հարուցվել «Պաշտոնեական լիազորությունների չարաշահում» հոդվածով:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ՝ երեկ թշնամու կրակոցներից վիրավորում ստացած հայ զինծառայողների առողջական վիճակի մասին. հարուցվել է քրգործ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անօդաչուն ցույց է տվել, թե ինչպես են տղամարդիկ հրկիզում ծառերը
Կրակոցներ Երևանում․ կասկածյալներից 3-ը հարազատ եղբայրներ են. Shamshyan. com
Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0