Կրակոցներ Երևանում․ կասկածյալներից 3-ը հարազատ եղբայրներ են. Shamshyan. com
Այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Հ․ Սարգսյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ վաղ առավոտյան Նոր Նորքում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են՝ Երևանի բնակիչ 31-ամյա Բաբկեն Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Սերգեյ Ս․-ն, Երևանի բնակիչներ 38-ամյա Վահե Մ․-ն և 36-ամյա Պետրոս Մ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 36-ամյա Արման Հ․-ի, 61-ամյա Արթուր Դ․-ի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Այդ ընթացքում Արման Հ․-ն իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։ Նոր Նորքի ոստիկանները Բաբկեն Մ․-ին, Սերգեյ Ս․-ին, Վահե Մ․-ին, Պետրոս Մ․-ին, Արման Հ․-ին, Արթուր Դ․-ին տաք հետքերով հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Արման Հ․-ի մոտ հայտնաբերվել է նաև Walther տեսակի ատրճանակ։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ ստացողներ չկան։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Բաբկեն, Վահե և Պետրոս Մ․-երը հարազատ եղբայրներ են։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ՝ երեկ թշնամու կրակոցներից վիրավորում ստացած հայ զինծառայողների առողջական վիճակի մասին. հարուցվել է քրգործ
ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով 3 զինծառայողներ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անօդաչուն ցույց է տվել, թե ինչպես են տղամարդիկ հրկիզում ծառերը
Թուրքիայում հրապարակվել է անօդաչու թռչող սարքից արված տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես են տղամարդիկ մոտենում ծառե...
Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվն ավելացել է՝ հասնելով վեցի։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գո...
Ադրբեջանցիները հայտնում են հավանական մարտական կորստի մասին․ պաշտոնական հաստատում չկա. «Ռազմինֆո»
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքը գրում է.«Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ հուլիսի 29-ի գիշերը Արցախի օկուպացված Մ...