
Հայտնաբերվել Է փլուզված շենքի փլատակներում մնացած վերջին զոհի մարմինը

Ֆլորիդայում հայտնաբերվել և նույնականացվել են 12 հարկանի փլուզված շենքի փլատակներում մնացած վերջին զոհի մնացորդները: Այսպիսով՝ ողբերգական դեպքի զոհվածների թիվը հասավ 98 մարդու, գրում է BBC-ին:
Մայամիում բնակելի շենքը մասնակի փլուզվել էր հունիսի 24-ի գիշերը: Ավելի ուշ անվտանգության նկատառումներով քանդվեց շենքի կանգուն մնացած հատվածը:
Բազմաբնակարան շենքի փլուզման պատճառը դեռ անհայտ է, բայց շենքի վիճակի վերաբերյալ 2018 թ. հաշվետվության համաձայն՝ այն ունեցել է կառուցվածքային վնասվածքներ: