Թբիլիսիում իրավիճակը սրվել է. ոստիկանությունը ձերբակալում է բողոքի ակցիայի մասնակիցներին

Վրաստանի խորհրդարանի շենքի  դիմաց հանրահավաք  է սկսվել  Պիրվելի հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ։  «Մարդասպան կառավարությունը պետք է հրաժարական տա», ասում են բողոքի ակցիայի մասնակիցները: Բախումներ են ոստիկանության հետ: Իրավապահները ձերբակալություններ են իրականացնում: 

 

Հանրահավաքի կազմակերպիչների խոսքով ՝ իրենց պահանջներն են ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարության անհապաղ հրաժարական, դեպքի քննություն` անկախ փորձագետների կողմից, Լեքսո Լաշքարավայի վրա հարձակման բոլոր մեղավորներին ձերբակալել և պատժել,  ինչպես նաև բռնության ցույցի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկել։

 

Հիշեցնենք` օպերատոր Լեքսո Լաշքարավային գտել են իր տանը` մահացած:  Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով:

 

Լաշկարավան ծեծի ենթարկվելուց հետո մի քանի օր բուժում է ստացել հիվանդանոցում, որից հետո դուրս էր գրվել:

Թբիլիսիում հուլիսի 5-ին նախատեսվում էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների երթ անցկացնել, սակայն ավանդական արժեքների պաշտպաները քաղաքացիները հանրահավաք են կազմակերպել քաղաքի կենտրոնում՝ թույլ չտալով երթի անցկացումը: Հանրահավաքի լուսաբանման ժամանակ ԶԼՄ-ների 50 ներկայացուցիչ է տուժել: