Անտանելի տոթի եւ երկար սպասելու պատճառով ուղեւորը բացել է Մոսկվա-Անթալիա ինքնաթիռի դուռը

Շերեմետեւո օդանավակայանում անտանելի տոթի եւ երկար սպասելու պատճառով ուղեւորը բացել է Մոսկվա-Անթալիա ինքնաթիռի դուռը: Դռան հետ զուգահեռ բացվել է նաև փրկարարական աստիճանը։ Արդյունքում ուղևորները ստիպված են եղել ավելի երկար սպասել։ Մարդկանց դուրս են բերել ինքնաթիռից, քանի որ որոշել են ինքնաթիռը փոխարինել մեկ այլ ինքնաթիռով։ Մեկնումը հետաձգվել է մոտ չորս ժամով։ Ավիաընկերությունը  ստեղծել է հանձնաժողով՝ հետաքննելու համար միջադեպը։