Թուրքիայի Զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ոչնչացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության հինգ զինյալի

Թուրքիայի անվտանգության ուժերը ոչնչացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առնվազն 5 զինյալների, որոնք Անկարայում ահաբեկչական կազմակերպություն են համարում։ Այս մասին ուրբաթ հայտնել է Anadolu Agency-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանի մոտ մարտեր են տեղի ունեցել, հստակեցնում է գերատեսչությունը: Նրա տվյալներով՝ գրոհայինները պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել։

Թուրքիան արդեն բազմիցս անդրսահմանային գործողություններ է իրականացրել ՔԱԿ-ի դեմ երկրի սահմաններից դուրս։ Թուրքիայի խորհրդարանը պարբերաբար թարմացնում է զինված ուժերի մանդատը նման գործողությունների համար։ Դրա համար իշխանությունները հիմք են համարում երկրի ինքնապաշտպանության իրավունքը, որն ամրագրված է միջազգային օրենսդրությունում,հաղորդում է ՏԱՍՍ-ը։