ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթիկում մայրը 10-ամյա դստերն ուղարկել է գողության
Հունիսի 27-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր տվել մի հանրախանութի փոխտնօրեն: Ըստ նրա` ժամեր առաջ հանրախանութի դրամարկղից գողացել էին մոտ 400 հազար դրամ:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ, ուսումնասիրվեց տարածքը, առաջ քաշվեցին վարկածներ: Բաժնի ծառայողները հաղորդումից 45 րոպե անց, գողություն կատարելու կասկածանքով, բաժին հրավիրեցին Արթիկի 32-ամյա մի բնակչուհու:
Նա խոստովանեց ու պատմեց հետևյալը: Հանրախանութում նկատելով, որ դրամարկղի դարակը բաց է, իր 10-ամյա դստերն ուղղորդել էր գողության:
Բացատրելով, թե ինչ պետք է անի, ինքը խանութից դուրս էր եկել ու սպասել, աղջնակն էլ այդ ընթացքում դրամարկղից թռցրել էր մոտ 70 հազար դրամ ու միացել մորը: Մայրը ներկայացրել է գումարի մի մասը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Հանրախանութի աշխատակիցներն էլ պետք է պարզեն, թե 70 հազարի գողությունից հետո դրամարկղի պակասորդը ինչպես կազմեց մոտ 400 հազար դրամ:
Այս խրթին հարցը, ինչպես և դեպքի մյուս հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերությունը հրապարակել է Հայաստանից տիեզերք բաց թողած արկղիկի նկարահանած կադրերը
Հայաստանը տիեզերքից` 30 կիլոմետրից: Հրապարակված կադրը հստակ արձանագրում է հունիսի 27-ի թռիչքի հաջող ու պատմական լինելը,...
Դրանք միմյանց հետ որևէ առնչություն չունեն. Իսահակյան գյուղի անասնաբույժի կինը` ամուսնու մահվան դրդապատճառի մասին
Շիրակի մարզի Իսահակյան գյուղի անասնաբույժ Ռուստամ Սիմոնյանը, նախնական տվյալով, ինքնասպան է եղել։ ArmDаily.am-ի հետ...
Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց». ԱՆ-ն մանրամասնում է
Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղեկատվական ահաբեկչությամբ Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան. ՄԻՊ-ը` Միջազգային կազմակերպություններն
Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան՝ տեղեկատվական ահաբեկչությամբ հոգեբանական ճնշում գործադրելով Արցախու...