Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց». ԱՆ-ն մանրամասնում է
Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվել է նմուշառում այդ բնակավայրի 7 բնակչից։ Նրանցից 5-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:
Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև:
Այսպիսով, հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, ընդհանուր առմամբ, հաստատվել է սիբիրյան խոցի 8 դեպք: Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում և Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև, վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժում:
Նմանատիպ հոդվածներ
Դրանք միմյանց հետ որևէ առնչություն չունեն. Իսահակյան գյուղի անասնաբույժի կինը` ամուսնու մահվան դրդապատճառի մասին
Շիրակի մարզի Իսահակյան գյուղի անասնաբույժ Ռուստամ Սիմոնյանը, նախնական տվյալով, ինքնասպան է եղել։ ArmDаily.am-ի հետ զրույ...
15 ռազմագերիների խումբ է վերադառնում
Հայ ռազմագերիների ևս մեկ խումբ առաջիկա ժամերին Բաքվից տուն կվերադառնա։ Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները՝...
Ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից հասավ Երևան
Ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից հասավ Երևան Գերիների փոխարեն հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախի հարավ...
«Խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք». հայ ռազմագերին` Բաքվի դատարանին
Վլադիմիր Հակոբյանը, որին ադրբեջանցի զինվորականները գերի են վերցրել պատերազմից հետո, Բաքվի դատարանին խնդրել է իրենց բոլոր...