Դրանք միմյանց հետ որևէ առնչություն չունեն. Իսահակյան գյուղի անասնաբույժի կինը` ամուսնու մահվան դրդապատճառի մասին
Շիրակի մարզի Իսահակյան գյուղի անասնաբույժ Ռուստամ Սիմոնյանը, նախնական տվյալով, ինքնասպան է եղել։
ArmDаily.am-ի հետ զրույցում գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը տեղեկացրեց, որ զրուցել է Սիմոնյանի կնոջ հետ։ «Կինն ասում էր, որ նա մեկ ամիս առաջ էր այդ քայլին դիմել, այն ժամանակ էլ փորձել կախվել։ Չեմ կարող ասել, թե ինչն էր պատճառը, չգիտեմ, կինն էլ չասաց։
Ինչ վերաբերում է գյուղում սիբիրյան խոցի տարածման դեպքերի հետ անասնաբույժի ինքնասպանության դեպքը կապելուն՝ ես կարծում եմ, որ դրանք միմյանց հետ որևէ առնչություն չունեն»։ Նա նաև տեղեկացրեց, որ Սիմոնյանը ինքնասպանությունից առաջ գրություն է թողել։
«Գրել էր, որ իր կատարած քայլի համար որևէ մեկի չմեղադրենք, ես իմ կյանքին վերջ եմ տալիս»։ Հիշեցնենք նաև, որ Իսահակյան գյուղից հունիսի 30–ին ու հուլիսի 1–ին, սիբիրյան խոց ախտորոշմամբ՝ հոսպիտալացվել է գյուղի 7 բնակիչ։ Նրանց առողջական վիճակը բավարար է գնահատվում։
Նմանատիպ հոդվածներ
Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց». ԱՆ-ն մանրամասնում է
Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ Ա...
15 ռազմագերիների խումբ է վերադառնում
Հայ ռազմագերիների ևս մեկ խումբ առաջիկա ժամերին Բաքվից տուն կվերադառնա։ Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները՝...
Ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից հասավ Երևան
Ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից հասավ Երևան Գերիների փոխարեն հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախի հարավ...
Ծեծը շարունակվել է չորս օր` յուրաքանչյուր երկու ժամը մեկ՝ կարծես գրաֆիկով. BBC-ն խոսել է գերությունից վերադարձած զինծառայողների հետ
Հանրահայտ BBC հեռուստառադիոկորպորացիան ռեպորտաժ է պատրաստել հայ գերիների մասին` նշելով, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում...