Մեղադրվող քահանան ազոտաթթուն է լցրել յոթ եպիսկոպոսի վրա
Աթենքում ձերբակալվել է 37-ամյա քահանա, որն ազոտաթթուն լցրել է յոթ եպիսկոպոսի վրա, այս մասին հաղորդում է ՀԺ-ն` հղում անելով euronews-ին:
Հաղորդվում է, որ քիմիական նյութով տարան նա բերել էր Պետրակի վանք, որտեղ քննվում էր քահանային սանից զրկելու հարցը թմրանյութ պահելու համար: Որոշման հրապարակման ժամանակ մեղադրյալը ազոտաթթուն շփել է դատարանի անդամների վրա:
Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմը տարակուսած է. «Ես չգիտեմ, թե ինչն է ստիպել նրան դիմել այդ քայլին՝ հուսահատությո՞ւնը, թե՞ վրեժի զգացումը»:
Բացի հոգևորականներից, ազոտաթթվից վիրավորվել են մի ոստիկան և եկեղեցական դատարանի երկու անդամ, որոնք շտապել էին օգնության: Առողջապահության նախարարը մեկնաբանել է. «Սա աննախադեպ միջադեպ է, ողբերգական իրադարձություն: Մենք շտապեցինք առաջին օգնությունը ցույց տալ մեր հոգևորականներին: Այժմ պետք է գնահատենք նրանց վիճակը, որպեսզի կարողանանք հետագա բուժում իրականացնել»:
Հաղորդվում է, որ տուժածներից երեքը դեմքի ծանր այրվածքներ են ստացել, նրանց երկար վերականգնում է սպասվում:






























