ՏԵՍԱՆՅՈՒԹ. «3-րդ համարը դիր ծրարի մեջ»․ բաց քվեարկություն 2/7 տեղամասում․ Հետք
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի թիվ 109 մանկապարտեզում տեղակայված 2/7 տեղամասում ընտրողներից մեկը մյուսին հուշում էր, թե ում ընտրել։ Կողք կողքի քվեախցիկներում գտնվող կինը, դիմելով անմիջապես իր հարևանությամբ ընտրող տղամարդուն, հուշեց՝ 3-րդ համարը դիր ծրարի մեջ։ Այս մասին գրել է Hetq.am-ը։
Թեև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը դիտողություն արեց, որ չմիջամտեն մեկը մյուսի ընտրությանը, այնուամենայնիվ, տղամարդը առանձնացրեց 3-րդ համարի քվեաթերթիկը, մեզ տեսանելի ձևով դրեց ծրարի մեջ, ապա ընտրեց։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համարն է 3-րդը։
Առավել մասնրամասն՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
8-րդ գումարման ԱԺ-ում կլինեն Փաշինյանի, Քոչարյանի, Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալի համաձայն՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանձնաժողովի նախագահը ստուգում է, թե ում օգտին են քվեարկել՝ բացակա քվեաթերթիկները ստուգելով
Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի 15/39 ընտրատեղամասի ՔՊ-ական հանձնաժողովի նախագահ Արև Գրիգորյանն ստուգում է իր ծանոթների ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրատեղամասում 2 ՔՊ-ական քաշքշել ու հայհոյել են զոհվածի կնոջն ու վստահված անձին. «Հրապարակ»
Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ 7/07 ընտրատեղամսում։ Հեռվից ֆիքսեցինք, որ ընտրատեղամասում սեռական բնույթի բարձր հայհոյանքն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ցա՞վ եմ պատճառում»․ շուշեցի կնոջ բնակարանը զավթած թուրքը տեսանյութեր է ուղարկում տնից․ Զոհրաբյան
Նախկին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ Շուշին զա...