ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրատեղամասում 2 ՔՊ-ական քաշքշել ու հայհոյել են զոհվածի կնոջն ու վստահված անձին. «Հրապարակ»
Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ 7/07 ընտրատեղամսում։ Հեռվից ֆիքսեցինք, որ ընտրատեղամասում սեռական բնույթի բարձր հայհոյանքներ են հնչում։ Մոտենալով տեսանք, որ ընտրատեղամասում հայհոյանքներ ու քաշքշուկ է։ Այս մասին գրում է «Հրապարակը»:
Մեզ հետ զրույցում «Ազատություն» կուսակցության վստահված անձն ասաց, որ վիճաբանությունը ծագել է Նիկոլ Փաշինյանի անձի վերաբերյալ խոսակցությունից, ՔՊ-ականները ծանր են տարել, որ ինքը դեմ է Նիկոլ Փաշինյանին․
«Ոստիկանների ներկայությամբ 2 ՔՊ-ական սպառնացին ինձ հետ ֆիզիկական հաշվերհարդար տեսնել, ոստիկանների ներկայությամբ, ես էլ բորբոքված, տաքացած մի քանի խոսք էլ ես իրենց ասացի։ Ես ասացի, որ ես ներկայացնում եմ մի կուսակցություն, որը Նիկոլին դեմ է, իրենք էլ սկսեցին ինձ հանդարտության կոչեր անել և այլն»,- ասաց վստահված անձը։ նա նաև նշեց, որ ՔՊ-ականները վիրավորել են զոհվածի կնոջը և դրանից իրավիճակը ավելի է թեժացել։
Նմանատիպ հոդվածներ
8-րդ գումարման ԱԺ-ում կլինեն Փաշինյանի, Քոչարյանի, Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալի համաձայն՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «3-րդ համարը դիր ծրարի մեջ»․ բաց քվեարկություն 2/7 տեղամասում․ Հետք
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի թիվ 109 մանկապարտեզում տեղակայված 2/7 տեղամասում ընտրողներից մեկը մյուսին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանձնաժողովի նախագահը ստուգում է, թե ում օգտին են քվեարկել՝ բացակա քվեաթերթիկները ստուգելով
Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի 15/39 ընտրատեղամասի ՔՊ-ական հանձնաժողովի նախագահ Արև Գրիգորյանն ստուգում է իր ծանոթների ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ցա՞վ եմ պատճառում»․ շուշեցի կնոջ բնակարանը զավթած թուրքը տեսանյութեր է ուղարկում տնից․ Զոհրաբյան
Նախկին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ Շուշին զա...