ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ցա՞վ եմ պատճառում»․ շուշեցի կնոջ բնակարանը զավթած թուրքը տեսանյութեր է ուղարկում տնից․ Զոհրաբյան
Նախկին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ Շուշին զավթած թուրքը շուշեցիներից մեկի՝ Նարինեի տանը եղած լուսանկարները տեսագրել է և ուղարկել նրան։
«Այս տեսանյութը շուշեցի Նարինեին ուղարկել է Շուշիում Նարինեի բնակարանը զավթած թուրքը։
Նարինեն երեխաների հետ Շուշին լքել է նոյեմբերի 1-ին։
Ոչինչ չի վերցրել ոչ իր և ոչ էլ երեխաների իրերից։
Նարինեն չի պատկերացրել, որ Նիկոլը Շուշին հանձնելու է։ Ասում է՝ գոնե երեխաներիս նկարները վերցնեի։
Այս նկարները եղել են Նարինեի IPad-ում։
Թուրքը ամեն օր Նարինեի messenger-ին էր ուղարկում Շուշիում Նարինեի տնից տեսանյութեր ու մի անգամ էլ հարցրել էր՝ «Ես ձեզ ցա՞վ եմ պատճառում»։
Հունիսի 20-ին, երբ գնաք ընտրատեղամաս եւ ընտրեք Նիկոլին, հանկարծ չմոռանաք, որ մի օր էլ թուրքը Վարդենիսի կամ Կապանի ձեր բնակարանից ձեզ ամեն օր ահա այսպիսի տեսանյութ կարող է ուղարկել»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական մեքենան քշել է Կարին Տոնոյանի մեքենայի վրա
Քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետի ավտոշարասյունը ուղեկցող ոստիկանական մեքենաներից մեկը խախտում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում էին՝ էս ի՞նչ հայ ես դու, 5 տեղից վիրավոր ես, չեմ մեռել․ գերեվարությունից վերադարձած զինվոր
Կոտայքի մարզի Քաղսի համայնքում գյուղացիները սեղան էին գցել դրսում, մատաղ արել եւ ծափողջյուններով դիմավորեցին ադրբեջանակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում պատանու ինքնազգացողությունը վատացավ
«Ասում էի չէ՞ արևի տակից էս կողմ եկեք, կանգնեք ավելի ստվերոտ տեղերում»։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Վայոց ձորի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 30 տարի թուրքը նայում է Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Կիրանց համայնքներին․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը շարունակում է Արենիում։ Բնակիչներից մեկը նրան հարց հղեց, թե ինչ է լինելու Արենիի հետ։«Արենիո...