8-րդ գումարման ԱԺ-ում կլինեն Փաշինյանի, Քոչարյանի, Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալի համաձայն՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 53,92 տոկոսը կամ 687251 ձայն:
ՀՀ երկրորդ նածագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ստացել է 21,04 տոկոս ձայն կամ 268165 ձայն:
Որևէ այլ կուսակցություն կամ դաշինք չի հաղթահարել սահմանված 7 և 5 տոկոսանոց շեմերը։ Սակայն եթե անցողիկ շեմը հաղթահարում է միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։ 2008 ընտրատեղամասերի արդյունքների համաձայն՝ այդ ուժը Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը ստացել է ընտրողների ձայների 5,23 տոկոսը կամ 66633 ձայն:
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները համապատասխանաբար 3.96 % և 3.04 % ձայներով չեն անցնում խորհրդարան
Նմանատիպ հոդվածներ
Հայկական ստորաբաժանումները չեն գնդակոծել Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը․ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջ...
Ներքին Պտղնիում 24 համարի թերթիկի 90 %-ի վրա տարբերվող նշան կա. պահանջե՛ք, որ նորը տան. քաղաքագետ
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը 24 համարի քվեաթերթիկի լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել։ «Ներքին Պտղ...
Պրոֆեսոր Արմեն Չարչյանը կալանավորվեց
«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել...
Արցախցիները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը
Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի շարք քաղաքացիներ իրականացրել են բողոքի ակցիա՝ պահանջելով, որպեսզի Արցախի նախ...