Խոշոր վթար՝ Ավանում. Աճառյան փողոցում բախվել են Opel-ը, «Վոլգան» ու բեռնատար Renault-ը. կան վիրավորներ

Երեւանում, այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։50-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են «ԳԱԶ 2410», Opel և Renualt բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։