Պատահարներ
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու «07»-ը. կա վիրավոր
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ-ին բախվել են Արշալույս գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արտակ Երանոսյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և Հովտամեջ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Վարդան Ավագյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Երանոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ն վաշտի 1-ին դասակի ծառայողները։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0