Սպորտ
Շախմատի մրցաշարի երրորդ տուրում Արոնյանը ոչ ոքի գրանցեց
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով խաղաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։ 34–րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։
Հայ գրոսմայստերը երրորդ ոչ ոքին խաղաց եւ ունի 1,5 միավոր։ Առաջին երկու տուրերում նրա մրցակիցներն էին ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուն եւ ամերիկացի Ուեսլի Սոն։ Առաջատարներն են Կարուանան եւ ռումինացի Բոգդան–Դանիել Դյակը՝ 2–ական միավոր։
Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի հոլանդացի Անիշ Գիրին։
Մրցաշարը կավարտվի հունիսի 15-ին:
Grand Chess Tour-ը բաղկացած է 5 մրցաշարից, ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1․275 միլիոն դոլար է։ The Superbet Chess Classic-ը շարքի առաջին մրցաշարն է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ներկայացնող հայուհի հրաձիգը մասնակցելու է Օլիմպիական խաղերին
Դանիա - Ֆինլանդիա հանդիպումը ընդատվեց․ դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն անգիտակից ընկավ դաշտում
Արցախցի մարզիկը հաղթել է ադրբեջանցուն՝ դառնալով Եվրոպայի երիտասարդների չեմպիոն
«Զվարթնոց» օդանավակայանում 3 հոգով հարձակվել են և ծեծի ենթարկել ռուս ֆուտբոլիստին. armtimes-ը մանրամասներ է հայտնել
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0