
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Subaru-ն. վերջինս գլխիվայր շրջվել է

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:25-ի սահմաններում Արին Բերդի-Թամանցիների փողոցների խաչմերուկում բախվել են Սիսիան քաղաքի բնակիչ, 36-ամյա Սլավիկ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 41-ամյա Էդգար Բադալյանի վարած Subaru մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Subaru-ն գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածեր չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սապայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Վահան Հովհաննիսյանն ու Արտյոմ Արամյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: