Ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Զովունի գյուղի 1-ին փողոցում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Էդուարդ Սարուխանյանի վարած  Mercedes մակնիշի  և 24-ամյա Պետրոս Ծատուրյանի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ Mercedes-ի  վարորդ Է. Սարուխանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ում ՝ որպես վարորդ-առաքիչ, իսկ հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավար Պ. Ծատուրյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է  «Անի Պլյուս» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ: