Պատահարներ

Արարատի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ում՝ բեռնաթափվելու ժամանակ հրդեհ է բռնկվել

Lilit A. 360 դիտում
Արարատի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ում՝ բեռնաթափվելու ժամանակ հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծաայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարբնիկ գյուղի վերջնամասում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ոստիկաններն ու հրշեջները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արծվիկ Մովսիսյանին, ավտոմեքենան էլ եղել է քարով բարձված և այն բեռնաթափվելու ժամանակ դեռևս անհայտ հանգամանքներւմ կրակ է բռնկվել։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250