Պատահարներ

«Nissan Murano» մակնիշի մեքենան «Շանգրիլա» խաղատան դիմաց բախվել է էլեկտրասյանը. մեքենան մեջտեղից կիսվել է. կա 2 զոհ

Lilit A. 1 րոպե 14,231 դիտում
«Nissan Murano» մակնիշի մեքենան «Շանգրիլա» խաղատան դիմաց բախվել է էլեկտրասյանը. մեքենան մեջտեղից կիսվել է. կա 2 զոհ

Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։40-ի սահմաններում  «Nissan Murano» մակնիշի 36 VG 124 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս «Շանգրիլա» խաղատան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը մասամբ հայտնվել բաժանարար և հանդիպակաց երթևեկելի գոտում։ 

 

[d0d7a4d5b287282806dae6264edb1915.jpg]

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, մեջտեղից կիսվել է, գազաբալոնը շպրտվել է, մահացածները հայտնաբերվել են դրսում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։ 

 

[eae5ca4fce95ec543d5a60e48860bc7e.jpg]

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250