Մահվան ելքով վրաերթ՝ Շիրակի մարզում. 49-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու

Այսօր՝ հունիսի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։​Ժամը 00։10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 49-ամյա Սամվել Մ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Մարմաշեն  ավտոճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդ հետիոտնի։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդն էլ փախուստի չի դիմել։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։