Ֆլորիդայում դեռահասները ոստիկանության հետ փոխհրաձգության մեջ են մտել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 14-ամյա աղջիկն ու 12-ամյա տղան գողացված զենքով կրակ են բացել ոստիկանության աշխատակիցների վրա: Այս մասին հայտնում է ABC News- ը։ 

Հաղորդվում է, որ երեխաները փախել են գիշերօթիկ դպրոցից, որից հետո ներխուժել ուրիշի տուն, որտեղ գտել են զենք՝ AK-47 ինքնաձիգ, ատրճանակ, հրացան և շատ պարկուճներ: 

Երբ իրավապահները ժամանել են այդ տուն և պահանջել, որ դեռահասները հանձնվեն, նրանք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ: Հետո աղջիկը մոտեցել է ոստիկաններին, զենքն ուղղել է նրանց կողմ, սկսված փոխհրաձգությունից աղջիկը վիրավորվել է։ Դրանից հետո տղան հանձնվել է։ 

Նշվում է, որ երկու երեխաներն էլ մեղադրվում են առաջին աստիճանի սպանության և զինված թալանի փորձ կատարելու մեջ: