Շտապօգնության աշխատակիցը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ  Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 29-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 53-ամյա Արմեն Սիմոնյանը իր վարած Toyota մակնիշի  ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի  թիվ 2/8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 60-ամյա Խաչատուր Ավդալյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Սիմոնյանը աշխատում է «Աստղիկ»  բժշկական կենտրոնի շտապօգնությունում:

  •  

Քաղաքականություն

Պատահարներ