Հրդեհ «Երևան պանդոկ» ռեստորանում. ԱԻՆ

Հունիսի 2-ին, ժամը 04։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում կրակ է նկատվում։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ 

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում և տարածվել վերևի հարկում գտնվող ավտոպահեստամասերի խանութ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։49-ին։