Կապառոսը՝ Հայաստան-Խորվաթիա խաղի արդյունքի մասին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Վելիկա Գորիցայում աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ ոչ ոքի (1։1) խաղալուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
«Իհարկե, գոհ ենք արդյունքից, բայց առաջին հերթին՝ գոհ եմ տղաների նվիրվածությունից եւ նրանց գործողություններից խաղադաշտում։
Տղաներ, որոնք շատ չէին խաղացել հավաքականում, շատ բարձր որակի խաղ ցուցադրեցին՝ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մրցակիցը աշխարհի փոխչեմպիոնն էր եւ Եվրո-2020-ի ֆավորիտներից մեկը, շնորհավորում եմ մեր ֆուտբոլիստներին այս արդյունքի կապակցությամբ»,- ասել է Կապառոսը։
Հունիսի 5-ին Հայաստանի հավաքականը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Շվեդիայի հավաքականի հետ: Այդ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։