Պատահարներ

Երևանում BMW-ն բախվել է բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին ու բախվել ծառին. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի

Lilit A. 896 դիտում
Երևանում BMW-ն բախվել է բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին ու բախվել ծառին. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի

Այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում դեռևս ինքնությունը չպարզված անձը ( իգական սեռի) BMW մակնիշի  ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ Մատենադարանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը 2 երիտասարդ տղաների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և այդ երիտասարդները  իրենց ավտոմեքենայով նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

 

[c48139eb532594ca31b704569bd3e55c.jpg]

 

Ոստիկանությունը պարզում է  վարորդի ինքնությունը: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: 

 

[da81cd1d867b8a9acba93304db7d6325.jpg]

 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250