Մի քանի տոննա ցեմենտ տեղափոխող բեռնատար Volvo–ն, բախվել է երկաթե արգելապատնեշներին. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը  16:50-ի սահմաններում  Հրազդան քաղաքի բնակիչ, 27-ամյա  Կարեն Մինասյանը իր վարած  բեռնատար Volvo մակնիշի ցեմենտավոզով Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է shamshyan.com- ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամաել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Ստեփանյանն ու  Մանուկ Հակոբյանը:  Պարզվել է, որ  Կ. Մինասյանի համար  վթարային իրավիճակ է ստեղծել Այգավան գյուղի բնակիչ, 36-ամյա Արմեն Հակոբյանը՝ իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով: 

Քաղաքականություն

Պատահարներ