Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. քրեակատարողական ծառայությունն իրականացրեց «Կայծակ» օպերացիան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ ու դետեկտիվ ժանր հիշեցնող դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել անձի առևանգման համար մարտի 20-ից դատարանի որոշմամբ կալանավորված Գ. Մ-ն։ Վերջին տարիներին քրեակատարողական հիմնարկը, դրսևորելով մարդասիրական մոտեցում, երբ կալանավորված կամ ձերբակալված անձն առողջական խնդիրների համար գանգատ է ներկայացնում, ապա քրեակատարողական ծառայության աշխատակիցները ոչ միայն տեղում անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերում, այլ նաև, եթե լինում է կարիք, կալանավորված կամ ձերբակալված անձին տեղափոխում են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Գ. Մ-ին նույնպես նման մարդասիրական օգնություն էր ցուցաբերվել, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «օձը տաքացնողին է կծում»։ 

 

Գ. Մ-ին տեղափոխելով Վաղարշապատի բժշկական կենտրոն՝ նախ պետք է վիրահատության ենթարկվեր։ Բուժզննմանը զուգահեռ, երբ տեղի բժիշկներն անհանգստանում էին նրա առողջական խնդիրներով, նրա ուղեղը, երևի, այլ ուղղությամբ էր աշխատում. հնարավորության դեպքում «թռնել» հիվանդանոցից։ Այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 05։30-ի սահմաններում Գ. Մ-ն հիվանդանոցից ճողոպրում է՝ կայծակնային արագությամբ ուղղություն վերցնելով դեպի Երևան, սակայն մի բան հաշվի չէր առել, որ նման լուրը կայծակնային արագությամբ էլ փոխանցվում է իրավապահներին, այդ թվում՝ քրեակատարողական ծառայությանը, ու տեղի օպերատիվ ծառայողները կայծակնային արագությամբ դարանակալումներ են իրականացնում Գ. Մ-ի բարեկամ-ծանոթների ենթադրյալ վայրերում, որտեղ որ հնարավոր է՝ նա այցելեր։ 

Քաղաքականություն

Պատահարներ