Երկուստեք տուժած զինծառայողներ կան, հրազեն չի կիրառվել. նոր մանրամասներ՝ Սև լճի տարածքում տեղի ունեցած միջադեպից
Որոշ լրատվականներ տեղեկացնում են, որ երեկ գիշեր Սյունիքում հայերի և ադրբեջանցիների միջև կրկին միջադեպ է եղել և 11 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց:
Պաշտպանության նախարարությունից Auroranews-ին ասացին, որ երկուստեք տուժածներ կան. «Հայ զինծառայողները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ, միջադեպի ժամանակ հրազեն չի կիրառվել»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ տարածված տեղեկությունների՝ գիշերը Սև լճի տարածքում Գորիսի զորամասի շտաբի պետ ոմն Մինասյանի քիթն ադրբեջանցիները կոտրել են:
Հիշեցնենք՝ ՊՆ-ն միջադեպի վերաբերյալ մանրամաներ հայտնեց րոպեներ առաջ:
Նմանատիպ հոդվածներ
Գերեվարվել է 6 հայ զինծառայող. ՊՆ-ն հայտարարություն տարածեց
Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանութ...
Քիչ առաջ Վերին Շորժայում ադրբեջացիների կրակոցից հայ զինվոր է զոհվել. ArmLur.am
Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրում միջադեպ է տեղի ունեցել հայ զինծառայողների և ադրբեջանցի զինվորականնե...
Գիշերը ադրբեջանցիները կոտրե՞լ են Գորիսի զորամասի շտաբի պետի քիթը. ՊՆ-ն մեկնաբանում է
Համացանցում տարածված տեեկությունների համաձայն՝ գիշերը Սյունիքի մարզում միջադեպ է տեղի ունեցել: Ըստ տեղեկությունների՝ գիշ...
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ
Մայիսի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 18:00-ից մինչև 18...