Սպորտ

«Փյունիկ»-ի ֆուտբոլիստն ապտակել է մարզչին, վերջինս էլ ծեծի է ենթարկել նրան

WRed 1 րոպե 380 դիտում
«Փյունիկ»-ի ֆուտբոլիստն ապտակել է մարզչին, վերջինս էլ ծեծի է ենթարկել նրան

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում ընդհարում է տեղի ունեցել գլխավոր մարզչի և ֆուտբոլիստներից մեկի միջև: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես գրում է ռուսական Championat կայքը,  «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Անտոն Կոբյալկոյի և մարզիչ Եղիշե Մելիքյանի հարաբերությունները վատացել էին «Արարատ-Արմենիա»-ի հետ կայացած խաղից հետո (0:0): 

Թիմը որոշում է ընդունել ժամանակից շուտ խզել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ: Հեռանալուց առաջ Կոբյալկոն ժամանել է թիմի մարզաբազա՝ հրաժեշտ տալու ակումբակիցներին: Մոտենալով Մելիքյանին՝ նա պահանջել է ներողություն խնդրել «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղի ժամանակ իր հասցեին հնչեցրած վիրավորանքների համար: Մելիքյանը հրաժարվել է, ինչից հետո Կոբյալկոն ապտակել է մարզչին բոլորի ներկայությամբ ու հեռացել:  

Ըստ կայքի տվյալների, օդանավակայանում Մելիքյանը և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխտնօրեն Կիմ Առաքելյանը մարդկանց ներկայությամբ ծեծել  են Կոբյալկոյին`գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելով: 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250