Անձնական վիրավորանք ու ծեծկռտուք չի եղել. Եղիշե Մելիքյան

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է հարձակվող Անտոն Կոբյալկոյի հետ տեղի ունեցած միջադեպը: 

«Ցանկացած ակումբում էլ լինում են տարաձայնություններ. դա շատ նորմալ է։  Իրականում, ոչ մի ծեծկռտուք տեղի չի ունեցել։ Ֆուտբոլում լինում են անհամաձայնություններ մարզչի ու ֆուտբոլիստների միջև։ Այո, երբեմն անհրաժեշտ է լինում խոսել բարձր տոնայնությամբ, բայց բանը չի հասել անձնականի վիրավորանքներին։ 

Տարբեր լրատվակններ սկսեցին գրել, որ ես եղել եմ օդանավակայնում, բայց դա այդպես չէ։ Ես ակումբի մարզաբազայում էի, որտեղ էլ նրան ասացի, որ նա՝ որպես ֆուտբոլիստ, այլևս չի համապատասխանում իմ պահանջներին, քանի որ խաղադաշտում ես ավելի շատ սպասելիքներ ունեի նրանից։ 

Կրքերը շատ ժամանակ թեժանում են, բայց սա ֆուտբոլ է։ Ես չեմ վիրավորել ֆուտբոլիստի մորը։ Միակ բանը, որ ես նրան ասել եմ, այն է, որ նա չկարողացավ դրսևորել իրեն այս ակումբում։ Բայց դա չի նշանակում, որ նա վատ ֆուտբոլիստ է։ Միգուցե նա կարողանա ավելի լավ խաղալ մեկ այլ թիմում։ 

Ես հաստատ կսեղմեմ Կոբյալկոյի ձեռքը, եթե նորից տեսնեմ նրան։ Նա ներդրել է իր ուժերը խաղադաշտում ու չի դավաճանել թիմին։ Ես գոհ չէի նրա մրցելույթներից, ու դրանում ոչ մի վատ բան չկա, բայց այս ամենից ինչ-որ ֆիլմ սարքեցին»,-Մելիքյանի խոսքերն է փոխանցում Spoert24.ru-ն: