Պատահարներ
Պայթյուն՝ Դավթաշենում ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման կետում
WRed
Մայիսի 22-ին, ժամը 06:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 30 շենքի մոտակայքից պայթյունի ձայն է լսվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում, որը շահագործվում է որպես ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման կետ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:38-ին, մարվել՝ 06:45-ին: Այրվել է ավտոտնակը (24 քմ), և պայթել է ներկի 2 տարա (500 մլ):
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց հայտարարություն` Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդները երթևեկել են հետիոտների համար նախատեսված հատվածով
Ինչ պայմաններում է մահացել զինծառայողը. ՔԿ
1.0