ԱԱԾ շենքի դիմաց Երևանի 41-ամյա բնակիչը սպառնացել է ինքնահրկիզվել

Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 21-ին, ինքնասպանության փորձ կատարելու փաստով։ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է հայտնում, ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազգային անվտանգության ծառայության շենքի՝ Նալբանդյան փողոցի հատվածում, գլխավոր մուտքի դիմաց, մի քաղաքացի է նստել աստիճաններին և սպառնում, որ իրեն հրկիզելու է։ 

Նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արթուր Ե-ն է։ Ոստիկանները կարողացել են նրա հետ զրույց ունենալուց հետո համոզել, որ չդիմի այդ քայլին, որից հետո նրան հրավիրել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ էլ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։ 

Թե ինչի համար է քաղաքացին ԱԱԾ մուտքի դիմաց փորձել դիմել նման ծայրահեղ քայլի, ոստիկանությունը պարզում է։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ