Խոշոր ավտովթար՝ Երևանում

Երեկ՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Աճառյան փողոցի թիվ 44 հասցեի՝ «Իդեալ» խանութի հարևանությամբ բախվել են 27-ամյա Դավիթ Բաբասյանի վարած Toyota Camry-ն և 33-ամյա Էդգար Գուլյանի վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ 

 

Փրկարարները հոսանքազրկել են Toyota-ն, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել Toyota-ի վարորդին, ով գլխի հատվածում վնասվածք է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Տիգրան Գևորգյանն ու Վահագն Վիրաբյանը։ 

Քաղաքականություն

Պատահարներ