ԱՄՆ-ում փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է 9 մարդ. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում անհայտ անձինք մեքենայից կրակ են բացել տան վրա՝ վիրավորելով 9 մարդու, փոխանցում է NBCDFW հեռուստաալիքը: 
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում: 19-25 տարեկան տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է: 
Քաղաքային իշխանությունների խոսքով՝ փոխհրաձգությունը Պրովիդենսի պատմության մեջ խոշորագույնն է: 

Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ կրակոցները սկսել են անհայտ անձինք, որոնք մեքենայից կրակել են տան ուղղությամբ: Այնուհետև շինությունում գտնվող անձինք պատասխան կրակ են բացել: Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են տասնյակ պարկուճներ: 

Քննիչները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները:

Քաղաքականություն

Պատահարներ