Ինչ իրավիճակ է Վարդենիսում. համայնքապետը մանրամասնում է. ArmDaily. am
Այսօր վաղ առավոտից լուրեր են շրջանառվում, որ թշնամին Վարդենիսի շրջանում դիրքերը 3 կմ առաջ է տվել։ ArmDaily.am-ի հետ զրույցում Վարդենիսի համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը հայտնեց, որ վաղ առավոտյան խուճապ է տարածվել, որ թշնամին դիրքերը առաջ է տալիս. «Եկել ենք Վարդենիսի սար, Վերին Շորժայից շատ հեռու է այս տարածքը, պարզվել է, որ սրանք այն տեղերն են, որտեղ ձմեռը իրենք դիրքեր չէին տեղակայել, բայց GPS-ով այդ տարածքները անցել էր իրենց։ Իրենք ձմեռը ասել էին, որ այն տեղերը, որտեղ հիմա չեն գա դիրքավորվենք, ամառը գալու ենք։ Հիմա GPS-ով նորից ճշգրտում ենք անում, բայց մեր զորքը հիմա գալիս է։ Զորքի կեսը բարձրացավ դիրքեր, որ իրենց դիմացը մեր պոստեր էլ իրենք կանգնեն։ Դեռ ձյուն է այդ սարերում, բայց բարձրանում ենք»։ Հարցին՝ առանց զգուշացնելու գիշերվա ընթացքում է թշնամին բարձրացել՝ նա պատասխանեց. «Առավոտյան են իրենց դիրքեր բարձրացել առանց զգուշացնելու»։ Անդրադառնալով հարցին՝ արդյոք բախում կամ կրակոցներ եղե՞լ են՝ Մելքոնյանը պատասխանեց. «Բացարձակ ոչ մի կրակոց չի եղել, հենց նոր 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը մոտեցավ, իրենց հետ խոսեց, ադրբեջանցիները ասացին, եթե մենք ձեր հողի մեջ մտել ենք, ուրեմն կգնանք այնքան, որքան առաջ ենք եկել, բայց մենք նայում ենք GPS-ով։ Մեր հրամանատարը պնդեց, ասեց, որ 300 մետր պիտի հետ գնաք, նրանք հավաքվեցին 300 մետր հետ գնացին»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները քանդում են վրանները, որ հեռանան Իշխանասարից. բանակցել են նաեւ ռուսները. Irakanum .am
Irakanum.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցիներն այս պահին քանդում են Իշխանասարում՝ Սեւ լճի մոտակայքում, գիշերը տեղադրած...
Վիրավոր չկա հայկական կողմից և մարտեր չեն եղել. ՊՆ
ArmDaily.am-ի տեղեկություններով թշնամին ռազմական բախում է սադրել և այս պահին Գորիսի վերևում մարտեր են ընթանում և հ...
Սթափեցնող միջադեպ. վարորդը մեքենայից իջավ վիճելու տրամադրվածությամբ, սակայն ծնկի իջավ. զգույշ լինենք ու հանդուրժող
Ֆեյսբուքյան օգտատեր Հայկուհի Բալաբանյանը գրառում է կատարել. «Սթափեցնող միջադեպ. Իտալիայի փողոց Խորենացի խաչմեր...
Խոշոր հրդեհ Երևանի Ռուբինյանց փողոց. այրվում է կահույքի արտադրամաս. ԱԻՆ
Մայիսի 14-ին, ժամը 11:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռուբինյա...