Թմրամոլները Մայիսի 9-ը շնորհավորելու պատրվակով եկել են վետերանի տուն և 100 000 ռուբլու կողոպուտ իրականացրել

Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը երկու տղամարդու է բերման ենթարկել Հայրենական Մեծ պատերազմի վետերանին կողոպտելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային մարմնին: Հարձակման կասկածանքով բերման է ենթարկվել երկու երիտասարդ բնակիչ: Նրանցից մեկը նախկինում դատապարտվել է գողության համար, ներկայումս աշխատում է որպես սանտեխնիկ: Ոստիկանության տվյալներով՝ երկուսն էլ կախվածություն ունեն թմրանյութերից: Գործի նյութերի համաձայն` մայիսի 9-ի երեկոյան տղամարդիկ գնացել են 99-ամյա վետերանի մոտ, իբր շնորհավորելու նրան Հաղթանակի օրվա առթիվ: Թոշակառուն հյուրերին ներս չի թողել և դուրս է եկել խոսելու աստիճանների վրա, որտեղ տղամարդկանցից մեկը վետերանի պարանոցից խաչով շղթա է պոկել: Դրանից հետո երկուսն էլ փախել են: Խաչով շղթայի գինը գնահատվում է 100 000 ռուբլի: Տուժողի խոսքերով` ինքը գիտեր սանտեխնիկին, նախկինում էլ օգտվել էր նրա ծառայություններից: «Ինտերֆաքս»-ի աղբյուրը պարզաբանել է, որ կողոպուտի զոհ է դարձել Հայրենական Մեծ պատերազմի վետերան Եվգենի Լեզովը, որը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով», «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով:

Քաղաքականություն

Պատահարներ