Քանի՞ զոհ կա Իսրայելա-Պաղեստինյան հակամարտության հետևանքով. թարմացված տվյալներ

Գազայում հակամարտության սրման երեք օրերի ընթացքում զոհվել է 83 մարդ, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը, հաղորդում է korrespondent.net-ը։ 
«Գազայում իսրայելական ավիահարվածների հետևանքով երեք օրվա զոհերի թիվը հասել է 83-ի, այդ թվում 17 երեխա և 7 կին», - ասել է Առողջապահության նախարորության խոսնակ Աշրաֆ ալ Քիդրան։ 
Վերջին տվյալների համաձայն՝ Իսրայելն ունի զոհվել է 7 մարդ։ 

Հայտնի է, որ իսրայելցի զինվորականները մշակում են ՀԱՄԱՍ խմբավորման դեմ ցամաքային գործողության մի քանի տարբերակ, սակայն այդ հարցում դեռևս որոշում չի կայացվել: 

Հիշեցնենք, որ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: 

Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: 

Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Քաղաքականություն

Պատահարներ