Հրդեհ Նորաշեն գյուղում․ տասնյակ կենդանիներ են սատկել

Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում այսօր անասնագոմ է այրվել, որի հետևանքով այրվել են անասնագոմում մնացած կենդանիները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ 

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 06:30-ին։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաշեն գյուղի 11-րդ փողոցում գտնվող տներից մեկին կից անասնագոմում: 

«Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 9 քմ), ջերմահարվել՝ մոտ 15 քմ ազբոշիֆեր, անկել՝ երկու խոշոր եղջերավոր կենդանի, 15 ճագար և 30 հավ»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։10-ին, մարվել՝ 08։50-ին։