Զինծառայողը գլխի շրջանում է վիրավորում ստացել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Երեկ երեկոյան ՀՀ զորամասերից մեկում զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ մայիսի 4-ին` ժամը 20.00-ի սահմանում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հերթափոխի ընթացքում ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը։
ՔԿ–ն մանրամասնում է, որ զինծառայողը գլխի շրջանում է վիրավորում ստացել։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն»,–նշված է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Սթափեցնող միջադեպ. վարորդը մեքենայից իջավ վիճելու տրամադրվածությամբ, սակայն ծնկի իջավ. զգույշ լինենք ու հանդուրժող
Ֆեյսբուքյան օգտատեր Հայկուհի Բալաբանյանը գրառում է կատարել. «Սթափեցնող միջադեպ. Իտալիայի փողոց Խորենացի խաչմերուկի հետիո...
Ղազանչեցոց եկեղեցուն կվերադարձվի «պատմական տեսքը». Ադրբեջանի մշակույթի նախարարության հայտարարությունը
Ադրբեջանի մշակույթի փոխնախարար Վագիֆ Ալիևը հայտարարել է, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում սկսվել են վերանորոգման աշխատանքն...
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. «Գազել»-ը վերածվել է մետաղե ջարդոնի. կա զոհ. shamshyan
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճա...
Գերիների վերադարձի մասին պաշտոնական տեղեկություն չկա․ Ավինյանի գրասենյակից չեն մեկնաբանում լուրը
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորո...