Հրթիռակոծություն Աֆղանստանում. 12 մարդ է զոհվել

Հրթիռակոծությունից և ավիահարվածից զոհվել է 12, վիրավորվել աֆղանական Ուորդակ նահանգի երեք բնակիչ: 

Այս մասին գրում է TOLOnews հեռուստաալիքը` վկայակոչելով տեղական իշխանությունների հայտարարությունները: 

«Ջալրիզի շրջանի Զորլանգ գյուղում ավիահարվածի հետևանքով զոհվել է մեկ ընտանիքի առնվազն ութ անդամ: Սայեդ Աբադի շրջանում տեղի ունեցած մեկ այլ միջադեպի ժամանակ նույն ընտանիքի չորս անդամներ են սպանվել, իսկ երեքը վիրավորվել են ականի հարվածից», - ասել է Վարդակի նահանգի խորհրդի անդամ Շարիֆուլլահ Հոթակը: 

Նշվում է, որ միջադեպի կապակցությամբ երկրի նախագահ Համիդ Քարզայը հայտարարություն է տարածել, որում հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել բռնությունները: 

Միևնույն ժամանակ, ըստ հեռուստաալիքի, Աֆղանստանում վայրագ գործողություններն ավելի հաճախակի են դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարել է երկրից իր զորքերի դուրսբերման մասին: