Կողաշրջված «կատոկ»-ի` 23 ամյա վարորդը Արցախյան վերջին պատերազմի մասնակից է եղել. մանրամասներ. SHAMSHYAN
Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN. com-ը:
Ժամը 19:20-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Անտոնյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի նոր կառուցվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի 89-րդ կմ հատվածում ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս դեռևս անհայտ հանգամանքներում 13 տոննա կշռով ասֆալտի հարթեցման տեխնիկայով (կատոկ) մոտ 5մ գլորվել և հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Անտոնյանը տեղում մահացել է: Նրա դին բեռնախցիկի միջից դուրս են բերել դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 2 տեսուչներն ու քաղաքացիները: Դին դուրս բերելու համար տեղի ճանապարհաշինարարների կողմից օգտագործվել է հատուկ տեխնիկա:
Փաստի առթիվ Ն. Գարեգինյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 157 հոդվածի 2-րդ մասի (աշխատանքային կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեակա գործ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Արցախյան վերջին պատերազմի ակտիվ մասնակից է եղել, իր զինակից ընկերների հետ կռիվ է տվել առաջնագծում հրոսակների դեմ և անառիկ է պահել իրեն վստահված առաջնագիծը:
Նմանատիպ հոդվածներ
Սարսափելի դեպք Շիրակում. ասֆալտ հարթեցնող մեքենան շրջվել է, 23-ամյա վարորդը` մահացել
Այսօր` ապրիլի 29–ին, ողբերգական վթար է տեղի է ունեցել Շիրակի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը...
Երևանում անհայտ անձինք պղծել են Մահաթմա Գանդիի արձանը
Երևանում անհայտ անձինք պղծել են հայատյաց և Աթա Թուրքի դաշնակից Մահաթմա Գանդիի արձանը։ Այս մասին հայտնում է «Երևանի այլըն...
Ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել մեկ հայ զինծառայողի աճյուն
Արցախի հյուսիսային ուղղությունից`«Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել նախնական տվ...
Ադրբեջանում հայկական եկեղեցին նախ «կնքել են» ալբանական, հետո դարձրել են «ռուսական»
Ադրբեջանի հյուսիսում` Զաքաթալա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին տեղական իշխանությունները սկզբում ներկայացնո...