Հասարակություն

Չինաստանում վաճառքի են հանվել արհեստական մկաններ, որոնք մի քանի վայրկյանում կարող են տղամարդուն գայթակղիչ մարմին պարգևել

Չինաստանում վաճառքի են հանվել արհեստական մկաններ, որոնք մի քանի վայրկյանում կարող են տղամարդուն գայթակղիչ մարմին պարգևել

Չինաստանում վաճառքի է հանվել նոր արտասովոր իր, որը մեծ տարածում է գտել համացանցում: Տեղական Smitizen ընկերության արտադրանքը, որը հայտնի է «կենդանի մկան» անունով, նախատեսված է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են գայթակղիչ մարմին ձեռք բերել՝ առանց բազմոցից վեր կենալու, գրում է odditycentral.com-ը: 

Վերնազգեստը, որն առաջին հայացքից տղամարդու իրական զարգացած մկանային համակարգ է հիշեցնում, պարտաստված է սիլիկոնից: Դրա վրա նույնիսկ տեսանելի են դուրս ցցված երակներ, որոնց անատոմիական կառուցվածքը բավականին ճշգրիտ է: 

Ներկայում չինական արտադրողը գնորդներին է առաջարկում նորարության մի քանի տարբերակ, այդ թվում՝ ամբողջական (որի դեպքում սիլիկոնե վերնահագուստը վաճառվում է թևերի հետ միասին) և կիսատ (որի դեպքում կարելի է ձեռք բերել միայն սիլիկոնե հագուստի որովայնի և կրծքավանդակի հատվածը):  

Սիլիկոնե նորարարությունը տղամարդիկ կարող են կրել իրենց ամենօրյա հագուստի տակից: Կախված որակից և չափից՝ այն արժե 120-610 ԱՄՆ դոլար:

 

[0665720f21e7a90909c84ccda77e71f8.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250